TurnerRadioNetwork ամերիկյան ռադիոկայանի կայքում տարօրինակ հաղորդագրություն կա, ըստ որի 2014 թվականի հունվարի 24-ին հանկարծակի բախումներ են սկսվել հայ-ադրբեջանական սահմանին:
Կայքում նաև տեսանյութ կա, որն իբր տեսագրվել է հենց բախման օրը: Նշվում է տասնյակ զոհերի մասին:
Հատկանշական է հաղորդագրության այն մասն, ըստ որի «այս պատերազմում Ադրբեջանի հետ են Թուրքիան և ԱՄՆ-ն, իսկ Ռուսաստանը Հայաստանի հետ է, որտեղ ռուսները ռազմաբազաներ ունեն»: Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին նշվում է, թե 1994-ից, Ռուսաստանի միջնորդությամբ, գործում է հրադադարի ռեժիմը, իսկ 1991-ից սկսված պատերազմի հետևանքով ավելի քան 30,000 մարդ է զոհվել, կան մոտ մեկ միլիոն տեղահանվածներ:
TurnerRadioNetwork ռադիկոյանը տարածել է հոդված մի տեսանյութով, որտեղ իբրև թե 2014թ հունվարի 24-ին հայերը հարձակում են գործել Ադրբեջանացիների վրա:
Նրանք նույնիսկ տեսանյութ են հրապարկել, որը իբրև տեսագրել են հենց սահմանի շփման գծի վրա, երբ հայերը «հարձակում» են գործել ադրբեջանական կողմի վրա:
Մասնավորապես կայքը գրում է .«Նոր հակամարտության ժամանակ ղարաբաղյան կողմը օգտագործում է ծանր հրետանի: Այս պատերազմում Հայաստանին հովանավորում է Ռուսաստանը, իսկ Ադրբեջանին՝ Թուրքիան:
- See more at: http://www.finance.am/am/news/25550#sthash.pHz7hpx4.VgBajLBs.dpuf