▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիկուհին 2 կգ-անոց սթեյքը կերել է 2.5 րոպեում

Ամերիկուհի Մոլի Սկայլերը 2 կիլոգրամանոց ստեյքը կերել է 2 րոպե 44 վայրկյանում: Ինչպես հայտնում է heraldsun-ը, այժմ նա կարող է հավակնել Գինեսի ռեկորդների գրքում գրանցման որպես նոր նվաճման հեղինակ:

Սկայլերը ռեկորդը սահմանել է Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքի ռեստորաններից մեկում, որը 1948 թվականից ի վեր իր այցելուների շարքում մրցույթ է անցկացնում. երկկիլոգրամանոց ստեյք պատվիրած հաճախորդն այն կստանա անվճար, եթե կարողանա ուտել այն 1 ժամից պակաս ժամանակում: 

Մոլիի ռեկորդը ֆիքսվել է տեսանյութով: Դեռևս հայտնի չէ՝ կինը նվաճումը գրանցելու հայտ ներկայացրե՞լ է, թե՞ ոչ:

Ստեյք ուտելու արագության ներկայիս ռեկորդը պատկանում է Կանադայի բնակիչ Փիթեր Չերվինսկուն: 2010 թվականին նա 2 կգ-անոց ստեյքը կերել էր 6 րոպե 48 վայրկյանում:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին