▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենաթշվառ վիճակում մենք ենք, որ տեղական թռչնամսի ընդամենը 30 տոկոս էլ չենք ապահովում.«Հրապարակ»

«Երեխեքիս արև՝ թարմ հավ ա» հոդվածում մեկ շաբաթ առաջ գրել էինք, որ Երևանի սուպերմարկետներից մեկում, առանց համապատասխան մակնշման, վաճառվում է «Հավիցա» ֆիրմայի սառեցված հավ, և նշել էինք, որ թռչնամսի արտադրությամբ զբաղվող տեղական ընկերությունները, ինչպես նաև նրանց արտադրանքն իրացնող խանութները մի շարք խարդախությունների են դիմում՝ ժամկետանց արտադրանքն իրացնելու նպատակով։ Գրել էինք նաև,   որ   տեղական   հավերը  կերակրվում են հակաբիոտիկներով ու գանագան հորմոններով, և այդ տեսակ արտադրանքի օգտագործումը վնասակար ազդեցություն Է ունենում մարդու օրգանիզմի վրա։ Եվ, ահա, Բաղրամյանի թռչնաֆաբրիկայի (որն էլ արտադրում է «Հավիցա» լոգոյի ապրանքատեսականին) հիմնադիր տնօրեն Արմենակ Խաչատրյանը, արձագանքելով մեր հրապարակմանը, տարակուսանք հայտնեց, թե նույնիսկ չգիտի այն խանութի տեղը, որտեղ վաճառվում են իր հիմնած ֆաբրիկայի հավերը։

 


Ապաև չբացառեց, որ թռչնամսի շուկայում իրացվում է նաև առանց մակնշման արտադրանք։ Նա ասաց, որ «Հավիցա»–ն նույնպես ունի այդ տեսքով շուկա հանվող արտադրանք։ «Հայկական շուկան ունի նաև առանց մակնշման հավի պահանջարկ։ Դուք կարող Եք 1000 խանութ մտնել և 999-ում կտեսնեք նման ձևի հավ։ Բայց կարող է այդտեղ գրված չլինի «Հավիցա», այլև այլ ֆիրմայի անուն։ Բրազիլական, ամերիկյան արտադրության հավի բուդն էլ ունի նման արտադրանք, կարող եք մտնել շուկա և տեսնել։ Տեղական թռչնի միսը տարեկան արտադրվում է 9 հազար տոննա, իսկ հայ ժողովուրդն ուտում է տարեկան 34 հագար տոննա, որից 25 հագար տոննան ներմուծովի է։ Կարող է 34 հազարն էլ լիներ ներմուծովի, ու 9 հազար տոննա էլ չարտադրվեր։ Այ, սա շա՜տ մեծ հարց է, որ կարող եք բարձրացնել։ Մեր հարևան պետությունների մեջ ամենաթշվառ վիճակում մենք ենք, որ տեղական թռչնամսի ընդամենը 30 տոկոս էլ չենք ապահովում»,–հայտարարեց մեր զրուցակիցը։ Նա նաև սրտնեղեց, թե մեր անդրադարձը հակագովազդի էֆեկտ Է ունեցել»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին