Մոսկվայում 78 տարեկանում մահացել է կոմպոզիտոր, երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Դոբրինինը։ Այս մասին РБК-ին հայտնել է նրա կինը՝ Իրինա Դոբրինինան։ Նշվում է, որ երգիչը մեկ շաբաթ առաջ հոսպիտալացվել էր՝ ինստուլտի կասկածանքով: Ռուսական էստրադային երգիչ, երգահան, դերասան, ՌԴ-ի ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Դոբրինինը «Честное слово» հաղորդման շրջանակներում պատմել է իր հայկական արմատների մասին: «Հայրս ու մայրս ծանոթացել են ռազմաճակատում, այնտեղ էլ օրինականացրել են իրենց հարաբերությունները, սակայն պատերազմից հետո մայրս վերադարձել է Մոսկվա, իսկ հայրս` Հայաստան»,- պատմել է Դոբրինինը: Նրա խոսքով` ինքը ոչ մի անգամ չի տեսել հորը,չնայած նրան, որ հայրը գիտեր որդու գոյության մասին: |
Մահացել է Վյաչեսլավ Դոբրինինը․ նա խոստովանել էր, որ հայրը հայ է, բայց երբեք չի տեսել նրան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet