▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՍԴ շենքում նստող մարդիկ, մի օր կարող են թուղթ ստորագրել, որ ՀՀ-ն այլևս ակտուալ չէ»

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է.

Սահմանադրական դատարանի կազմաքանդումն ավարտվել է դեռ 2020 թվականի պատերազմից առաջ։ Մոտավորապես Ադրբեջանին Բայրակթարների մատակարարմանը զուգահեռ։ Ուստի ՍԴ գոյություն չունի։ Իսկ ՍԴ շենքում նստող մարդիկ, եթե Նիկոլն ու նրան ասողներն ուզեն, մի օր կարող են թուղթ ստորագրել, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս ակտուալ չէ։

Ընդ որում, չի բացառվում, որ նրանք ճիշտ արձանագրում կատարեն։

***

Կարեն Վրթանեսյանը գրում է.

Չգիտեմ, տեղյակ եք, թե ոչ, բայց սահմանադրական դատարանի նիկոլական դատավորները չեղարկել են ՀՀ անկախության հռչակագիրը։

Գրածս չափազանցություն չէ, բառացիորեն այդպես է։

Չեղարկման որոշումը թաղված է հետևյալ խուճուճ վերնագրով փաստաթղթի մեջ. «2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված "Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին" կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ»։

Վերոնշյալ փաստաթղթի խորքերում կա այսպիսի տեքստ. «Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Սահմանադրության նախաբանում «հիմք ընդունելով Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» դրույթը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ»:

Ընդ որում սա գրեթե ոչ ոք չի նկատել ու դաշտում այս թեման չկա ընդհանրապես։

Մանրամասները՝ մեկնաբանություններով։

***

Արման Աբովյանը գրել է.

ՀՀ Սահմանադրական դատարանը ( ավելի ճիշտ այսուհետ, այսպես կոչված ՍԴ ն)որոշում է կայացրել Հայաստանի Անկախության հռչակագրում Արցախի վերաբերյալ կետը ոչ իրավաչափ ճանաչելու մասին:

Սրանով տրվել է Հայաստանը "արևմտյան ադրբեջան" դարձնելու մեկնարկը, և եթե դուք դա դեռ չեք հասկացել, ապա կամ դուք շատ եք սիրում թուրքերին ու ազերիներին, կամ տեղեկատվական լոբոտոմիայի ընթացը ձեր մասով ցավոք հաջող է անցել։ 

Ի դեպ, ՀՀ Անկախության հռչակագրի դրույթը ոչ իրավաչափ ճանաչելու մասին այսպես կոչված ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը հավասարազոր է նրան, որ օրինակ մի օր ձեր շրջանի անձնագրային ծառայությունը անվավեր է ճանաչում Ձեր կենսաբանական առկայությունը ձեր իսկ ծննդյան վկայականում, և որոշում է , որ այսուհետ դուք մարդ չեք, այլ պրեժևալսկու ձի։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին