Երևանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին, նշել է․ «Նախագծի նպատակն է ստեղծել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ավելի լավ պայմաններ հետաքրքրվող պետությունների միջև, ինչպես նաև տարածաշրջանում լոգիստիկ ներուժի ավելացում՝ հիմնվելով ինքնիշխանության վրա։ ՀՀ-ն պատրաստ է ամբողջությամբ ապահովել տրանսպորտային միջոցների, բեռների և մարդկանց անվտանգ անցումն իր տարածքով։ Բոլոր այն հավաստիացումները, թե Հայաստանն ինչ-որ տեղ, ինչ-որ փաստաթղթում իբր համաձայնել է, որ 3-րդ երկրներ պետք է ապահովեն ենթակառուցվածքների անվտանգությունը իր տարածքում, իրականության խեղաթյուրում է։ Նույնը վերաբերում է նաև որոշ մեկնաբանությունների, թե Հայաստանը ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ, ինչ-որ ձև համաձայնել է իր ինքնիշխանության սահմանափակմանը՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների հետ կապված։ Դա նույնպես իրականության խեղաթյուրում է»։ |
Դիտեք նաև՝
***