«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ համաշխարհային շուկաները կրկին ցնցվում են: Բորսաներում ապրանքների գները կտրուկ տատանումներ են արձանագրում, ինչը հեղինակավոր վերլուծական կենտրոններին ստիպում է վիճակը վտանգավոր գնահատել:
Մասնավորապես հուլիսի 1-ից անընդմեջ նվազում է նավթի գին, որն այս ընթացքում էժանացել է 2 դոլարով, եւ երեկ մեկ բարելի դիմաց հասավ 47 դոլարի: Ամսի 1-ից նվազում է նաեւ պղնձի գինը: Եթե մեկ շաբաթ առաջ պղնձի մեկ տոննան գնահատվում էր մոտ 4900 դոլար, ապա երեկ այն կազմեց ընդամենը 4755 դոլար: Այս երկու ապրանքների գների փոփոխություներն էլ ուղղակի ազդեցություն է ունենում Հայաստանի տնտեսության վրա: Այս տատանումների խորքային պատճառները, ըստ վերլուծաբանների, բավականին վտանգավոր են:
Օրինակ՝ JPMorgan վերլուծական կենտրոնը երեկ հրապարակած զեկույցում կանխատեսում է, որ սեպտեմբերից նավթի գները կսկսեն էականորեն նվազել, իսկ այլ վերլուծաբաններ, հաշվի առնելով ոսկու աննախադեպ թանկացումը եւ դրան զուգահեռ դոլարի արժեւորումը, կանխատեսում են համաշխարհային նոր ճգնաժամ: Ինչպես ցույց է տալիս փորձը, դրանից ամենաշատը տուժած երկրների շարքում լինելու է Հայաստանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում