▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենամեծ մեղավորը նախարարն է. «Հրապարակ»

«Զինվորականության շրջանակներում շարունակում են քննարկել Ռազմական ինստիտուտում կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությունը: Բարձրաստիճան սպաներից ոմանք համարում են, որ այս զարհուրելի դեպքի ամենամեծ մեղավորը նախարարն է, և հիշում են, թե ինչպես 1 տարի առաջ նա Ռազմական ինստիտուտից վերացրեց համապատասխան հաստիքը: «Տեղակալի հաստիքը կրճատվեց, իբր, ՆԱՏՕ-ում այդ հաստիքը չկա»,- ասում էր մեր զրուցակիցը:

 

Այդ աշխատանքները ներառում էին պատմական, ռազմահայրենասիրական կրթություն, մարդկային, զինվորական փոխհարաբերությունների դաստիարակություն, որոնք կանխարգելիչ դեր էին կատարում նման հանցանքների համար: Անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով ինստիտուտի պետի տեղակալն էր Մեխակ Հակոբյանը՝ համալսարանական կրթությամբ փիլիսոփայության մասնագետը, ով ավարտել էր ՌԴ զինվորական ակադեմիան: Այժմ նա սոցապվարչության պետի տեղակալ է»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին