«Փաշինյանն ասում է՝ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 600 քառ. կմ, որևէ մեկը Ալիևից լսե՞լ է, որ ինքը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ու թիվ ասի. չկա՛»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ հայտարարել է հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը: Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ խորհրդարանում այս հարցը բարձրացրել էին նաև ընդդիմադիր պատգամավորները: Հայաստանի արտգործնախարարն ընդունել էր, որ Ադրբեջանի նախագահը հրապարակավ չի ասել, որ ճանաչում է Հայաստանի 29 800 քառ. կմ-ը։ Արարատ Միրզոյանը հույս էր հայտնել, որ Ադրբեջանի ղեկավարությունը առաջիկայում հանդես կգա այդօրինակ հայտարարությամբ և կճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականութունը։ |