▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ պատգամավորների թիվը կկրճատվի. «Հրապարակ»

«Սահմանադրական բարեփոխումների փաթեթը բավականին հետաքրքիր նյուանսներ ունի: Բացի նրանից, որ մեծամասնականի առնչությամբ որոշվել է անցնել ռեյտինգային քվեարկության, տրանսֆորմացիայի կենթարկվի նաև պատգամավորների թվաքանակը։ Միտում կա այն կրճատելու: Այս պահին կանգ են առել 121-ի վրա, սակայն չի բացառվում, որ քննարկումների արդյունքում պարզվի, որ «բալը թանկ է» և բոլորին չի հերիքում, ու որոշեն, որ մնում է նույնը: Ամեն բան կախված է կուսակցությունների «պահվածքից» և քննարկումների արդյունքից, բայց նախևառաջ՝ իշխանության կուլիսային-քաղաքական որոշումից, թե որ կուսակցություններն են տեղ ունենալու ապագա խորհրդարանական կառավարմամբ պառլամենտում և քանի ներկայացուցչով»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին