▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աժ պատգամավորների թիվը կարող է կրճատվել և դառնալ 75. «ՀԺ»

«ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀ Աժ պատգամավորների թիվը կարող է կրճատվել և դառնալ 75:

 

Երբ մեր թղթակիցը նշել է, որ ներկայիս 131 պատգամավորի փոխարեն 121 թիվն է շրջանաովում, Բաղդասարյանը պատասխանել է. «121 թիվն առաջին անգամ եմ լսում, բայց սպասեք փոփոխություններին, կարող է 75 է դառնում: Եթե լինի փովոխություն, կա՛մ պիտի որոշակի երևացող, լուրջ քանակային փոփոխություն լինի, կամ պետք է նույնը թողնվի»,- ասել է Բաղդասարյանը: Նա նշել է, թե հակված է, որ պատգամավորների քանակը քիչ լինի և պրոֆեսիոնալ Աժ ձևավորվի, և հավելել, որ դա իր անձնական կարծիքն է: Կառաջարկե՞ք դա հարցին պատասխանել է. «Մենք քննարկում ենք նման հարցեր, բնականաբար նաև այդ առաջարկը կներկայացնենք»»,–գրում է թերթը։

 

 Ուշագրավ այլ նյութեր` «Հայկական ժամանակ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին