▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ում` ինչպես գաղութում. «ՉԻ»

«ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ղեկավար Արսեն Բաբայանը, որը ոչ վաղ անցյալում մասնագիտական գործունեություն էր ծավալում կալանավայրերի մասով, ԱԺ քառօրյա նիստերի ժամանակ որոշել է պահակի դեր ստանձնել (կալանավայրերում այս դեպքերում օգտագործվում է «կլյուչնիկ» բառը):

Բանն այն է, որ Բաբայանը շատ դժգոհ դեմքով շրջում է ԱԺ միջանցքներում ու շատ խիստ տոնով պահանջում է, որպեսզի լրագրողներն իրենց վզին «կախեն» անցաթուղթը:  Իր հրամանը չկատարող լրագրողներին ընդհուպ սպառնում է հանձնել անվտանգության աշխատակիցների ձեռքը` ասելով. «Խոստանում են, որ ձեզնով կզբաղվեն անվտանգության աշխատակիցները»:

Անհասկանալի է, թե ԱԺ լրատվության պատասխանատուն ինչու է որոշել լրագրողների հետ աշխատել բանտային ռեժիմը գործի դնելով: Չնայած այս դեպքում նա ոչ թե աշխատում է, այլ խոչընդոտում է լրագրողների աշխատանքը: Բաբայանին թվում է, թե պատգամավորները գաղութի կալանավորներ են, ինքն էլ «սմենի պետն» է, իսկ մնացած բոլորն իր աշխատակիցներն են, որոնց պետք է անընդհատ կարգի հրավիրել»։


Ուշագրավ այլ հոդվածներ` «ՉԻ» թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին