▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ի հերթական «կրեատիվ»-ը. «Հրապարակ»

«Վերջին շրջանում «կրեատիվությամբ» աչքի ընկնող ԱԺ-ն եվրոպական ամենամեծ կառույցներից մեկի՝ ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերին Եղեռնի հուշարձան՝ զոհերի հիշատակը հարգելու է ուղարկել «միայնակ»՝ առանց որևէ լրատվամիջոցի, վերջինիս չի «ուղեկցել», հարգանքի տուրքը չի արձանագրել անգամ Աժ լրատվականը, և դա՝ վատիկանյան պատարագի, Թուրքիայի հիստերիայի, նույն օրվա մեջ մի քանի երկրների պառլամենտների կողմից Ցեղասպանության ճանաչման և բանաձևերի ընդունման ֆոնին:

 

Ընդհանրապես, հայոց պառլամենտի պահվածքն անչափ հետաքրքիր է այս օրերին, նախորդ քառօրյային էլ վերջինս «չբաշարեց» հորով-մորով անել Ցեղասպանության մասին իր իսկ կողմից ընդունվելիք բանաձևը՝ դահլիճում պատգամավոր չլինելու պատճառով: Իսկ հաջորդ քառօրյան ապրիլի 27-ին է լինելու: Հիմա մեր երեսփոխանները չեն կողմնորոշվում, թե ինչպես լուծեն հարցը»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Հրապարակ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին