Ադրբեջանի հարցերով փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը. «Ադրբեջանի պետական «AzTV» հեռուստաընկերության ագրեսիայի քարոզը գնալով նոր թափ է հավաքում: Հիմա էլ հարցում են անում, թե արդյոք մարդիկ կողմ են, որ իրենք նոր ագրեսիվ գործողությունների գնան Արցախի դեմ: 83%-ը կողմ է քվեարկել: Այսպես էլ պատրաստում են իրենց բնակչությանը հայերի հետ «խաղաղության»»:
«Ադրբեջանի պետական «AzTV» հեռուստաընկերությունը հարցում է անում, թե արդյոք կողմ են Արցախի դեմ նոր ագրեսիային»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet