Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Շվեդիա-Ադրբեջան հանդիպման ժամանակ հանդիպմանը ներկա հայ երկրպագուներն ակցիա են իրականացրել՝ Արցախի շրջափակումը դադարեցնելու պահանջով։
Հաղորդվում է, որ խաղի ժամանակ Ադրբեջանի հավաքականի մարզիչի օգնականը մոտեցել է հայ երիտասարդներին և փորձել է հարվածել նրանցից մեկին, ինչպես նաև նրանց ձեռքից խլել Արցախի դրոշը։
Ինչպես երևում է տեսանյութում, ադրբեջանցին նաև հայհոյանքներ է հնչեցրել մարզադաշտում գտնվող հայ երիտասարդների հասցեին։