▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը մերժել է Հայաստանի պահանջը

Ադրբեջանի ԱԳ նախարարը Reuters-ի հետ զրույցում նշել է, որ մերժում են ՀՀ-ի՝ խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ ԼՂ-ում բնակվող շուրջ 120 հազար հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ պահանջը։ Նրա խոսքով՝ «հայերը կարող են օգտագործել և կրթվել իրենց լեզվով և պահպանել իրենց մշակույթը, եթե ինտեգրվեն ադրբեջանական հասարակությանն ու պետական կառույցներին»:

Բայրամովն անդրադարձել է նաև մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությանը:

«Եթե Երևանը կամք դրսևորի և ոչ միայն հայտարարություններ անի, այլ՝ գործնական քայլեր, ապա կարծում եմ, որ հնարավոր է համաձայնության հասնել մինչև տարեվերջ»,- ասել է Բայրամովը։

«Բայց եթե Հայաստանը պատրաստ չէ դրան, ապա համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել»,- նշել է այդ երկրի պաշտոնյան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին