▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը համապատասխան հատուցում պետք է տա 600.000 հայ փախստականներին

«Ադրբեջանը համապատասխան հատուցում պետք է տա 600,000 հայ փախստականներին, և այս հարցը պետք է բարձրացվի, քանի որ միջազգային հարաբերություններում այսպես է.բարձրացրել ես հարցը, բողոքել ես, այն կա, չես բարձրացրել՝ չկա»,-նման կարծիք հայտնեց դիվանագետ Արա Պապյանը՝ «Մոդուս վիվենդի» կենտրոնում կայացած քննարկման ժամանակ:

Դիվանագետի խոսքով՝ խոսքն այն մասին չէ, որ այդ մարդիկ վերադառնան իրենց բնակավայրեր, այլ որ ճանաչվի նրանց իրավունքը.

«Ի՞նչ խոսք կարող է լինել նրանց վերադարձի մասին, երբ տեսանք, թե  ապրիլին ինչպես նրանք վարվեցին խաղաղ բնակչության հետ, երբ Թալիշ գյուղը մի քանի ժամով հայտնվեց ադրբեջանական զորքի վերահսկողության ներքո: Մարդկանց ոչ միայն սպանեցին, այլ նաև դիակները պղծեցին»,-ասաց նա:

Նշենք, որ քննարկման ժամանակ ներկայացվեց նաև «Մոդուս վիվենդի» կենտրոնի կողմից օրերս հրատարակած ադրբեջանցի գրող, ներկայումս տնային կալանքում գտնվող Աքրամ Այլիսլիի «Քարակերտ երազներ» գրքի անգլերեն թարգմանությունը, որում հեղինակն անդրադարձել է Սումգայիթի (1988թ.) և Բաքվի (1990թ.) հայոց ջարդերին, ինչպես նաև հայոց Ագուլիսին.

Նախիջևանագետ Արգամ Այվազյանի փոխանցմամբ՝ մայիսի 6-ին էլ Բուենոս Այրեսում տեղի է ունեցել համանուն գրքի իսպաներեն տարբերակի շնորհանդեսը.

«Սա վավերագրական, փաստագրական վիպակ է, որտեղ հեղինակը, ցավոք, մեծ թերացումներ է կատարել: Այլիսլին մինչև վերջ չի կարողացել անկեղծ լինել: Գրքում պաշտպանում է Ադրբեջանի պատիվը, չնայած որ այդ երկրում առ այսօր չեն հասկացել նրան»,-ասաց նախիջևանագետ Արգամ Այվազյանը:


Դիվանագետ Արա Պապյանի համոզմամբ՝  գրքում գնահատելի է  խոստովանությունը՝ Բաքվի ջարդերի, կոտորածների մասով:

Եվ, քանի որ գրքի անգլերեն տարբերակը տեղադրվելու է համացանցում, Արա Պապյանն Արգամ Այվազյանին առաջարկեց ներկայացնել առաջաբան, որն անպայման կտարածեն:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին