Ցանկացած պատերազմ կամ հակամարտություն ուղեկցվում է նաև տեղեկատվական գործողություններով: Այսպես ասված տեղեկատվական պատերազմից բացի մեծ նշանակություն ունի նաև հոգեբանականը: Վերջին շրջանում շփման գծում առկա լարվածությունը ցույց տվեց, որ հոգեբանական պատերազմում մենք փոքր-ինչ թերանում ենք:
«Մենք աշխատում ենք միայն մեր լսարանի համար, շատ քիչ ենք ռեպորտաժներ պատրաստում, ուղարկում, կամ դրսի համար մամուլի ասուլիսներ կազմակերպում: Հեռուսաընկերությունները չունեն անգլերեն կամ ռուսերեն ռեպորտաժներ, այն դեպքում, երբ ադրբեջանցիներն առանձին հեռուստաալիք ունեն, որը միայն անգլերեն և ռուսերեն նյութեր է պատրաստում»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սամվել Խուդոյանը:
Նրա խոսքով` հայկական կողմը շատ հաճախ լռում է` միայն ասելով, որ սուտ են ասում: Չենք բարձրաձայնում, պետական մակարդակով, փաստեր ներկայացնում:
«Սա իսկապես աբսուրդ է: Ինֆորմացիոն պատերազմում ամենավտանգավորն այն է, որ ինֆորմացիայի աղբյուրը վարկաբեկվում է: Ադրբեջանցիներն իրենք իրենց արդեն վարկաբեկել են, ինչը շատ լավ է, իսկ այդ ուղղությամբ պետք է աշխատել»,-նշեց հոգեբանը:
Անի Կարապետյան