Ադրբեջանիցների հերթական վայնասունը կապված է Freedom House (Ֆրիդոմ Հաուս) միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ նախօրեին հրապարակած «Ազատությունը աշխարհում 2014» զեկույցի հետ: Բանն այն է, որ զեկույցում Լեռնային Ղարաբաղը ներկայացվել է որպես առանձին պետություն և տեղ է զբաղեցրել «մասամբ ազատ» երկիր համարվող 59 պետությունների շարքում:
Ադրբեջանցիներն իհարկե խոցվել են, սա պրովոկացիա են որակել միջազգային կազմակերպության կողմից՝ ուղղված իրենց և հերթական վայրահաչոցներն այս անգամ ուղղել են նրանց դեմ՝ Ադրբեջանի տարածքային «ամբողջականության» նկատմամբ մեղք գործելու համար: