▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանցիները Ստեփանակերտ չեն մտել, ես հիմա այստեղ եմ»․ Դավիթ Բաբայան

Համացանցում տեղեկություններ են տարածվում, որ ադրբեջանական ուժերը մտել են Ստեփանակերտ: «Ժողովուրդ»-ը քիչ առաջ կապ է հաստատել Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի հետ՝ պարզելու համար, թե ինչ իրավիճակ է Ստեփանակերտում:
Զրուցակիցը հերքել է տեղեկությունները՝ նշելով, թե առավոտյան են կրակոցներ հնչել. այս պահին խաղաղ է, խուճապ պետք չէ տարածել:

Թարմացված. «Հանուն Հայ զինվորի» ՀԿ ղեկավար Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով. «Կրակոցներ այժմ էլ կան, բայց քանակը նվազել է 12․45-ի դրությամբ, իսկ նկարը արվել է 12։40-ին՝ Հրապարակում։ Թշնամին չի հասել և դրոշ չի դրել այստեղ»:

Թարմացված. Ադրբեջանական զորքի՝ Ստեփանակերտ մտնելու վերաբերյալ շրջանառվող հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Հայաստանում Արցախի ներկայացուցչության մամուլի խոսնակը:

«Դրոշի հետ կապված լուրերը նույնպես ստահոդ են և ինչպես բոլոր այս տեսակի ֆեյք տեղեկությունները՝ միայն մեկ բանի են ծառայում՝ ահաբեկում են Արցախում շրջափակված, սովալլուկ ու պատերազմի մեջ գտնվող հազարավոր մարդկանց։

Արցախում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ հետևեք բացառապես պաշտոնական տեղեկատվությանը»,- ասված է գրառման մեջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին