▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիները կատարել են ձախողված դիվերսիոն փորձ. չի կատարվել դիվերսիոն գործողություն

Կուզենամ մի վերջին անգամ խոսել Քարվաճառ ներխուժած դիվերսիոն խմբի մասին: Նախ սկսեմոր դիվերսիոն խմբի սահմանն անցնելը դեռ չի նշանակում որ մեր հակառակորդը հաջողել է. սահմանն անցնելը մի բան է իսկ դիվերսիա կատարելը՝ մեկ այլ: Եթե կյանքում գեթ մեկ անգամ մարդ եղել է Քարվաճառում ապա կհաստատի որ այնտեղ բարդ տեղանք է. անտառներ և լեռներ: Իսկ այդպիսի տեղանքում եթե ծանոթ ես դժվար չէ անցնել սահմանը առանձին դեպքերում: Եկեք մի քիչ իրատեսական նայենք այս հարցին: Այս պատմության մեջ մենք ունենք մեկ ցավալի զոհ և մեկ վիրավոր բայց այդ մարդկանց վրա մահափորձը չի եղել դիվերսիոն խմբի նպատակը. հանգամանքների բերումով է դա եղել: Նրանք կատարել են ձախողված դիվերսիոն փորձ. չի կատարվել դիվերսիոն գործողություն: Նախ սկսենք նրանից որ դիվերսիոն խմբերի ներթափանցման նպատակը լինում է հակառակորդի թիկունքում ռազմական և ստրատեգիական ենթակառուցվածքներ ոչնչացնելը՝ պայթեցնել կամուրջներ ջրատար խողովակներ պայթեցնել ռազմական կամ քաղաքացիական նշանակության պահեստներ թունավորել ջրամբարներ հասցնել խոշոր մարդկային կորուստներգազատար խողովակներ շարքից հանել էլեկտրաէներգիայի սպառման համար նախատեսված կառույցներ ոչնչացնել և շատ այլ բաներ: Ինչպես գիտենք նրանք ընդամենը կարողացել են անցնել սահմանըհորթ գողանալ և օղի գողանալորը ջերմուկի շշում էրիսկ զոհն ու վիրավորը, ցավոք, ունենքբայց կրկնեմոր հանգամանքների բերումով են: Հիմա անդրադառնամ նրանոր ասում են՝ սրանք դիվերսանտ չեն: Հարգելիներս ,հենց սրանք են ամենաիսկական դիվերսանտները. մեր դիրքերի վրա հարձակվողներին էլ ենք ասում դիվերսանտներբայց դրանք, ըստ իսոչ թե դիվերսիոն գործողություններ ենայլ՝ ուղակի հարձակումներ մեր դիրքերի վրաորի նպատակը անձնակազմի ոչնչացումն է ու դիրքի գրավումը. փառք մերոնցոր դրանց հետ են մղում: Իսկական դիվերսանտները առաջին գծի վրա չեն հարձակվումայլ սրանց պես թիկունքում են ցանկանում գործել: Սրանք դիվերսանտ են դրա համար էլ չունեն զինվորականին հարիր տեսքչունեն զինվորական հագուկապ և արտաքին. դիվերսանտի իսկական իմիջը հենց դա է: Դասական դիվերսանտը հենց պետք է հակառակորդի խաղաղ բնակչի տեսք ունենաոր չտարբերվի և կարողանա իր առաջադրանքը կատարել կամ անգամ առանձին շատ դեպքերում հագնում են հակառակորդի ԶՈւ համազգեստ և տարբերանշաններ: Եվ հետոդիվերսիոն գործողությունները իրենց մեջ հիմնականում պարունակում են ռազմական օրենքներովորպես հանցագործություն որակվող տարրև հաճախ են պետությունները հավաքագրում դիվերսանտների քաղաքացիական անձանց շրջանիցոր բռնվելու դեպքում իրենց պետությունը պատասխանատվություն չկրի. ռազմական օրենքներով չի կարելի, օրինակ, ջրամբար թունավորել կամ քաղաքացիական ենթակառուցվածքներ ոչնչացնել:

Տիգրան Մկրտչյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին