«Հայկական ալիք»-ը թելեգրամյան էջում հայտնում է. «Ադրբեջանցիները չեն հավատում հայերի հետ խաղաղ գոյակցությանը։ Հուլիսի 20-ից օգոստոսի 3-ը «FOCUS»-ի սոցիոլոգները Բաքվի բնակիչների շրջանում հեռախոսային հարցում են իրականացրել։ * Հարցվածների գրեթե 72%-ը խոստովանել է, որ չի հավատում հայերի հետ խաղաղությանը։ Միևնույն ժամանակ գրեթե 62%-ը նշել է, որ Արցախն այժմ շրջափակման մեջ է։ * Ադրբեջանում չափազանց ուժեղ են հակահայկական տրամադրությունները։ Հարցվածների գրեթե 43%-ը համաձայնել է, որ Արցախի հայերը կսպանվեն, իսկ 24%-ը՝ որ հայերին դուրս կքշեն այնտեղից։ Ադրբեջանցիների միայն 28%-ն է մոտ արցախահայերի հետ գոյակցելու և նրանց օգնելու գաղափարին։ * Հարցման մասնակիցներն Արցախի համար պայքարում Ադրբեջանի գլխավոր դաշնակիցներ են տեսնում Էրդողանին (92,6%), Միշելին (76,1%), Բայդենին (72,3%)։ |
Ադրբեջանցիները չեն հավատում հայերի հետ խաղաղ գոյակցությանը. «Հայկական ալիք»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet