▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի պատգամավորը մագլցել է Արարատի գագաթը

Արարատ լեռան գագաթին ծածանվել է թյուրքական պետությունների դրոշները պատկերող պաստառ: Ադրբեջանի խորհրդարանի (միլի մեջլիս) պատգամավոր և Քիք բոքսի ֆեդերացիայի նախագահ Ադիլ Ալիևը, Եվրասիական տնտեսական հարաբերությունների միության (EkoAvrasya) գործադիր խորհրդի ղեկավար Հիքմեթ Էրենը արշավախումբ կազմած բարձրացել են Արարատ լեռ: Գրում է ermenihaber.am-ը:

Հիքմեթ Էրենը նշել է, որ թյուրքական դրոշների տեղադրումն Արարատի գագաթին նպատակ ունի գրավել հաճախակի սար բարձրացող օտարերկրյա զբոսաշրջիկների ուշադրությունը և հակակշռել հայերի կողմից իրականացվող քարոզչությանը:

Պատգամավոր Ադիլ Ալիևը հիշեցրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` 2011-ին հնչեցրած խոսքը. «Լեռնային Ղարաբաղը մենք ազատագրեցինք թշնամուց, իսկ Արարատի ազատագրումը ձեր պարտականությունն է»: Այնուհետև Ալիևը Հայաստանն անվանել է Ղարաբաղը «զավթած» և Արարատի նկատմամբ հավակնություններ ունեցող պետություն և բողոքել ՀՀ նախագահի խոսքերից:

«Մենք ուզում ենք հիշեցնել, որ Արարատը թյուրքական աշխարհի միասնությունն է խորհրդանշում»,- ըստ թուրքական «Սոն դաքիքա» լրատվական կայքի` ասել է ադրբեջանցի պատգամավորը:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին