Ռուբեն Վարդանյանի գերեվարման տեսանյութը դիտեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Թարմացված․ Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար Հայաստանի կառավարությունը դիմել է ՄԻԵԴ, տեղեկությունը «Լուրերին» հաստատել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը Բաքվից պահանջել է տեղեկություններ տրամադրել, թե ուր են տարել Վարդանյանին, ու ինչ վիճակում է նա։
Դիտեք նաև՝
Թարմացված․ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հայտարարություն է տարածել․ «Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ Լաչինի անցակետում։ Շրջափակման տասն ամիսների ընթացքում Ռուբենն ուս ուսի տված կանգնել է արցախցիների կողքին, տարել դժվարությունները, նրանց հետ գոյատևման պայքար մղել։ Աղոթում եմ, որ ամուսինս անվնաս ազատ արձակվի․ խնդրեմ ձեր աջակցությունը»։ |
Թարմացված․ «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի գրառումը․ «Ռուբեն Վարդանյանին ադրբեջանի կողմից ձերբակալման խնդիրը լուծելը և նրան վերադարձնելը Հայաստանի իշխանությունների պարտականությունն ու պարտքն է։ |
Թարմացված․ ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ոչ Ռուբեն Վարդանյանի աջակից եմ, ոչ առավել ևս գաղափարակից, բայց առնվազն բ-ի տղա պիտի լինես, որ գերեվարման փաստից ցնծաս, մի հատ էլ Ալիևին շնորհակալություն հայտնեք»։ |
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Լաչինի միջանցքով անցնելիս ձերբակալել են:
ՍիվիլՆեթն է գրում ու նշում, որ կայքի հետ զրույցում կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, տեղեկացրել է, որ ամուսնու հետ կապը կորել է, ձերբակալության մասին լուրեր է տեսել ադրբեջանական լրատվամիջոցներում։ Այլ մանրամասներ չի հաղորդել։
Ադրբեջանական տելեգրամյան ալիքները հայտնում են, որ Վարդանյանին ձերբակալել են ադրբեջանցի ուժայինները։
Թարմացված․ Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Այս մասին տեղեկություններ են տարածվում համացանցում։ Ռ. Վարդանյանի թիմից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ առաջիկում նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հանդես կգա հայտարարությամբ։ Թարմացված․ ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ո՞նց կարա գիտակցություն ունեցող մարդն ուրախանա, որ հայը ձերբակալվել է Ադրբեջանի կողմից, ո՞նց, ու դա մարդու հանդեպ վերաբերմունքի հետ կապ չունի։ Հենց այդպես գլխավոր հակառակորդին թողած` իրար ուտելով, ատելով, վնասելով հայրենիք կորցրեցինք... գոնե այսքանից հետո խելքի գալ սովորեք»։ |