▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադելյա Պետրոսյանը ճանաչվել է Ռուսաստանի 2023 թվականի լավագույն մարզուհի

Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն Ադելյա Պետրոսյանը և բռնցքամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Մուսլիմ Գաջիմագոմեդովը ճանաչվել են 2023 թվականի մարզիկներ՝ ըստ «ՌԻԱ Նովոստի Սպորտ»-ի ընթերցողների։

Նշվում է, որ ութ անվանակարգերում քվեարկությունն ավարտվել է հունվարի 10-ին։

«Տարվա լավագույն երիտասարդ մարզիկ» անվանակարգում ամենաշատ ձայները ստացել է Ռուսաստանի հավաքականի և իսպանական «Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին