Իտալիայի Ա սերիայի 14-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվել էր «Վերոնային»։
Պաուլո Ֆոնսեկայի թիմը կարողացավ արտագնա խաղում 3-1 հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ։ «Ռոմայի» կազմում ավելացրած ժամանակում գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։
Վերջինս 67-րդ րոպեին մտավ խաղադաշտ՝ փոխարինելով Չենգիզ Ունդերին։