88-ի շարժմանն ուսանողական նստացույցի ակտիվ մասնակից, երգչուհի Շուշան Պետրոսյանն այսօր՝ Համահայաստանյան ուսանողական նստացույցի վերհուշի օրը մանրամասներ պատմեց այդ օրերի իրադարձություններից:
«Այստեղ առաջին իմ երաժշտական կարիերան է սկսվել: Ձայնեղ էի, ընկերներս էլ խնդրեցին՝ Շուշ երգի, երգի և ես երգեցի «Առաքել, Մուշեղ»-ը: Հետո այդ երգը ձայնագրվեց ու շատ հարազատ է ինձ համար: Հետո մտավորականությունը համախմբվեց: Հիմա ուզում եմ հասկանամ՝ էդ ազատության համը զգացած մարդիկ ոնց են հայտնվել էս թմբիրում: Բա ամոթ չի՞: Ակնան, երբ որ ազատագրվեց, մենք կանոնավոր բանակ չունեինք, բայց ունեինք ոգի և խելք: Ամեն ինչ դեռ առջևում է, ուղղակի պետք է իրար կողքի լինել, պատմությունից էլ դասեր քաղել»:
Իր խոսքի ավարտին Շուշան Պետրոսյանը երգեց հայտնի «Առաքել, Մուշեղ» երգը:
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝