▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

5 հայ երիտասարդներ ԱՄՆ-ում դանակահարել են երկու ձկնորսների

 

Բըրբենքի և Գլենդելի 5 բնակիչ այդ թվում նաև մեկ անչափահաս, ձերբակալվել են սպանության փորձի կասկածանքով: Այս մասին հայտնում է Burbank Leader-ը:
Ականատեսները ոստիկաններին հայտնել էին. որ տեսել են թե ինչպես է 5 երրիտասարդ վիճել են 43 և 30 տարեկան երկու ձկնորսների հետ: Վեճը թեժացել է, և կասկածյալները հարձակվել են ձկնորսների վրա: Նրանք մեկ կամ մի քանի դանակներով մի քանի հարվածներ են հասցրել նրանց մարմիններին ու թևերին:
Բըրբենքի բնակիչներ՝ 24-ամյա Արայիկ Օվոյանը, 19-ամյա Գևորգ Բաղդասարյանը և 18-ամյա Ալեքս Աքբարին, ինչպես նաև Գլենդելի 21-ամյա բնակիչ Աղավնի Մանուկյանը ձերբակալվել են: Նրանց հանցակից 16-ամյա տղան նույնպես ձերբակալված է, սակայն նրա ինքնության մասին չի հաղորդվում, քանի որ անչափահաս է:
Տուժած երկու ձկնորսներին հոսպիտալացրել են մոտակա հիվանդանոց, որտեղ անմիջապես վիրահատվել են: Փոխանցվում է, որ վիրահատությունից հետո նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Թե ինչու են նրանք վիճել՝ չի հաղորդվում: Ոստիկանությունը դեռևս չի պարզել, թե գործում քանի դանակ է կիրառվել:
Գրավով նրանց ամեն մեկին ազատ արձակելու համար պահանջել են 1 մլն ԱՄՆ դոլար:
Հայտնի է, որ դրանք դատարանի առջև կկանգնեն չորեքշաբթի օրը:

burbankleader.com-ը հաղորդում է, որ Բըրբենքի բնակիչներ՝ 24-ամյա Արայիկ Օվոյանը, 19-ամյա Գևորգ Բաղդասարյանն ու 18-ամյա Ալեքս Աքբարին և  Գլենդելի 21-ամյա բնակիչ Աղավնի Մանուկյանը ձերբակալվել են այն բանից հետո, երբ, վիճելով  43 և 30 տարեկան երկու ձկնորսների հետ, հարձակվել են ու դանակներով հարվածներ են հասցրել նրանց մարմիններին ու թևերին:

Տուժողներին վիրահատել են  Բըրբենքի հիվանդանոցում. նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Հայ երիտասարդներն այս գործով դատարանի առջև են կանգնելու չորեքշաբթի. հնարավոր է նրանք ազատ արձակվեն 1 միլիոն դոլար գրավի դիմաց:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին