ABBYY ընկերության հիմնադիր ու Lingvo թարգմանչական ծրագրի ստեղծող Դավիթ Յանը գիրք է գրել առողջ սննդի մասին` «Հիմա ես ուտում եմ այն, ինչ ցանկանում եմ»: Որոնք են 4 «մահացու» մթերքները` դիտեք տեսանյութում, որ նկարահանվել է գրքի շնորհանդեսի ժամանակ:
Դավիթ Յանը ծնվել է Երևանում` 1968 թվականին, կիսով չափ չինացի է (ինչպես նա է կատակում), ունի ամենակարճ հայկական ազգանունը և նա միլիոնատեր է: Նրա մայրը հայ է, հայրը` չինացի, երկուսն էլ ֆիզիկոս են և ծանոթացել են МГУ-ում սովորելու տարիներին: Մինչև 17 տարեկան Դավիթը ապրել է Երևանում, սովորել է Երևանի Ֆիզմաթ դպրոցում, այնուհետև տեղափոխվել է Մոսկվա, ընդունվել ֆիզիկատեխնիկական ինստիտուտ: Լինելով 4-րդ կուրսի ուսանող` նա 1989 թվականին հիմնադրում է Bit Software ընկերությունը, որը 1998 թվականին վերանվանվում է ABBYY: