Օդի աղտոտվածության մասին խոսելիս առաջին հերթին պատկերացնում ենք էլեկտրակայաններ, գործարաններ, խցանված երթևեկությամբ մեծ քաղաքներ․․․ Այնուամենայնիվ, քչերը գիտեն, որ փակ տարածքներում օդի աղտոտվածությունը կարող է մինչև 10 անգամ ավելի վատը լինել։ Մեծ Բրիտանիայի Կառավարությունը և՛ բաց, և՛ փակ տարածքների աղտոտվածությունը համարում է հանրային առողջությանը սպառնացող ամենամեծ վտանգը, որը տարեկան հանդիսանում է մոտ 40 000 մարդու մահվան պատճառ։
Փակ տարածքներում օդի որակը զգալիորեն վատն է մեծ քաղաքներում, որտեղ դրսում ևս օդի որակը լավը չէ։ Միջինում մարդիկ իրենց ժամանակի 90%-ն անցկացնում են ներսում՝ շնչելով աղտոտված օդը շաբաթական ավելի քան 150 ժամ։ Այս դեպքում շատ կարևոր է իմանալ՝ ինչ է պետք անել փակ տարածքում օդի որակը բարելավելու համար։
1․ Բացե՛ք պատուհանները
Ակնհայտ է թվում, բայց թարմ օդի հոսանքը ամենաէժան ու ամենահեշտ տարբերակն է, որը թույլ է տալիս բարելավել փակ տարածքում օդի որակը։ Ձմռան ամիսներին պատուհաններ բացելը կարող է տարօրինակ թվալ, քանի որ բոլորը փորձում են տաքուկ պահել իրենց տներն ու գրասենյակները։ Այնուամենայնիվ, այս քայլը կատարելը շատ կարևոր նշանակություն ունի թթվածինը ներս թողնելու ու աղտոտված օդը բաց թողնելու տեսանկյունից։ Սա նաև օգնում է նվազեցնել տարածքում օդի խոնավությունը, որն անհրաժեշտ է փոշու տիզերին գոյատևելու համար։
2․ Օգտագործե՛ք օդը մաքրող սարք
Փոշու և ծաղկափոշու մասնիկները կարող են լինել միկրոսկոպիկ չափերի, և գրեթե անհնար է մաքրել այն, ինչ դուք չեք կարող տեսնել: Այս դեպքում իսկապես կարող է օգնել օդը մաքրող սարքը։ Օդը մաքրող լավագույն սարքերը հավաքում և վերացնում են աղտոտիչների գրեթե 100%-ը՝ ներքաշելով կեղտոտ օդը, ֆիլտրելով ու այն նորից արտազատելով՝ ավելի մաքուր ու թարմ։
3․ Նախընտրություն տվե՛ք այլընտրանքներին
Սիգարետի ծուխը պարունակում է ավելի քան 7000 թունավոր քիմաիական նյութեր, որոնցից առնվազն 100-ը համարվում են քաղցկեղածին։ Պետք է հիշել, որ ծխելուց առաջացած վնասի հիմնական պատճառը հենց ծուխն է, ոչ թե նիկոտինը։ Փակ տարածքներում ծխելը մեծ վնաս է նաև ծխողի շրջապատում գտնվող անձանց համար՝ երկրորդային ծխի տեսքով։ Այս դեպքում թունավոր ծխից կա ազատվելու երկու տարբերակ՝ արգելել ծխելը փակ տարածքներում, կամ նախընտրություն տալ անծուխ արտադրատեսակներին՝ ծխախոտի տաքացման համակարգերին, նիկոտինային մաստակին և այլն (չմոռանալով, որ դրանք չնայած ավելի քիչ, բայց ռիսկեր են պարունակում)։ Այս արտադրատեսակների օգտագործման ընթացքում տեղի չի ունենում այրում, որը բացառում է ծխի արտադրույթունն ու դրա մեջ առկա թունավոր նյութերի արտազատումը՝ ավելի մաքուր պահելով օդը։
4․ Վերահսկե՛ք փակ տարածքում օդի խոնավության մակարդակը
Խոնավությունն ու խոնավ պայմանները բարենպաստ միջավայր են ստեղծում բորբոսի առաջացման համար, որը կարող է առաջացնել շնչառական խնդիրներ, ինչպիսիք են ալլերգիաներն ու ասթման։ Կախված տեղակայման վայրից՝ շոգ ամառային ամիսներինն խոնավության մակարդակը կարող է զգալիորեն բարձրանալ։ Այս դեպքում անհրաժեշտ է նվազեցնել խոնավության մակարդակը օդում՝ կանխելով գրգռիչ բորբոսի առաջացումը մի քանի ապախոնավեցնող սարքերով։
Այն միտքը, որ մեր գտնվելու վայրում օդն աղտոված է, կարող է շատ սարսափելի թվալ, և դա այդպես է, սակայն օդի աղտոտվածության որոշակի մակարդակը նորմալ է և անխուսափելի, և այն իսկապես մեծ խնդիր է դառնում, երբ լուրջ չի ընդունվում և կուտակվում է։
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության գնահատմամբ՝ 2012թ․-ին փակ տարածքներում օդի աղտոտման հետևանքով մահացել է անհավանական 4․3 միլիոն մարդ, որոնցից 99 հազարը՝ Եվրոպայում, որտեղ հիվանդները տառապում էին լուրջ շնչառական խնդիրներից ու սրտանոթային հիվանդություններից, ինչպիսիք են թոքերի քաղցկեղը և սրտային անբավարարվածությունը