«Ովքեր սատարում էին իշխանափոխությունն, այսօր ձեզ են մեղադրում նրա համար, ինչ կատարվեց Արցախում»,- հարցազրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանին հարց հղեց Պետրոս Ղազարյանը: «Նախ, ես կասկածում եմ, որ դրանք իրար հետ տենց փոխկապակցված են, որովհետև, եթե կապված են, ապա արտաքին ուժերի ազդեցության տակ լինելու մասով: Որովհետև այն, ինչ կատարվում է այսօր Երևանի փողոցներում, արտաքին ուժերի կողմից հրահրվող գործընթաց է, որին մեր համաքաղաքացիները տվել են իրենց պատասխանը, որովհետև արդեն 3-րդ-4-րդ օրն է` հազիվ 5 հազար մարդ է գնում և սատարում: Ես նրանց խնդրում եմ չդառնալ 3-րդ ինչ-որ երկրի գործընթացի մասնակից»,- պատասխանեց ԱԺ նախագահը: |
Թարմացված․ Պետրոս Ղազարյանի հյուրն այս երեկո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է: «Ցավակցում եմ այն բոլոր ընտանիքներին, ովքեր զավակ են կորցրել: Ուզում եմ բոլոր արցախցիներին ասել, որ մեր բոլորի մտքերը, սրտերը իրենց հետ են: Ամեն ինչ անում ենք, որ այս իրավիճակում լավագույն լուծումը գտնենք մեր այն հայրենակիցների համար, որոնք գտնվում են Արցախում»,- զրույցի սկզբում հայտարարեց Սիմոնյանը: |
«3-րդ-4-րդ օրն է` հազիվ 5 հազար մարդ է գնում և սատարում». Ալեն Սիմոնյանը` ցույցերի մասին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet