ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգում գտնվող Ալադին փոքր քաղաքը, որի բնակիչների թիվը հասնում է ընդամենը 15 հոգու, վաճառքի է հանվել 1.5 մլն դոլարով: Գնորդը կդառնա 15 շինության՝ փոստային ծառայության, 118 տարվա պատմություն ունեցող հանրախանութի սեփականատերը։
Քաղաքը վաճառքի են հանել ամուսիններ Ջուդի և Ռիկ Բրենգլները, որոնք 1986թ-ից Ալադինի սեփականատերերն են։
Հավելենք, որ քաղաքն իր գոյությունը կարողացել է պահպանել հանրախանութի շնորհիվ: Հատկապես ամեն տարի՝ օգոստոսին, այստեղով են անցնում հարյուրավոր բայքերներ, ովքեր կանգ են առնում խանութի մոտ ու գնումներ կատարում։