Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի լեգենդ կա Լենկ Թեմուրի մասին.
Ասում են մի անգամ Լենկ Թեմուրը պաշարեց մի քաղաք և ուղարկեց պատվիրակներին՝ ժողովրդից ոսկի հավաքելու։ Մարդիկ վճարեցին հարկը, և պատվիրակները վերադարձան ոսկու պարկով:
Երկրորդ անգամ Լենկ Թեմուրը պատվիրակներ ուղարկեց ոսկու ետևից, բայց նրանք վերադարձան դատարկաձեռն՝ ասելով.
— Մարդիկ լաց են լինում, ասում են, որ այլևս ոչինչ չունեն:
— Եթե լաց են լինում, ուրեմն ինչ-որ բան դեռ մնացել է, — պատասխանեց Լենկ Թեմուրը և կրկին ուղարկեց պատվիրակներին:
Եվ իսկապես, պատվիրակները վերադարձան ոսկով, և Լենկ Թեմուրը հարցրեց նրանց.
— Ինչպե՞ս էր տրամադրությունը քաղաքում:
— Մարդիկ ծիծաղում են, պարում, զվարճանում,-պատասխանեցին պատվիրակները:
Այդժամ Լենկ Թեմուրն ասաց.
— Դե, եթե ծիծաղում են, զվարճանում, ուրեմն իսկապես այլևս ոչինչ չի մնացել…
Տարատեսակ ֆեստիվառների, կերուխումի փառատոնների ու տարատեսակ զվարճանքների մասնակիցների ու սատարողների համար վաղուց էլ կորցնելու բան չկա: Ամեն բան տվել, հանգիստ ապրում են: Կորցնելու վախ չկա:
Ցավը դեռ մինչ օրս մղկտացողներինն ու կորստի համար վախեցողներինն է, ովքեր հայրենիքի, պատմական արդարությունը կորցնելու վախ ունեն: Դրա համար էլ Լենկ Թեմուրը դեռ ուզում ու ուզում ա»:
|