▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զայրացած ուսանողներն աղբի տոպրակն դատարկել են փոխռեկտորի գրասեղանին

Աթենքի պետական համալսարանի ուսանողները, ունենալով  մի շարք  դժգոհություններ, փորձել են դրանց վերաբերյալ զրուցել համալսարանի ղեկավարի՝ Թեոդորոս Ֆորտսակիսի հետ, սակայն համալսարանի փոխռեկտոր Անտոնիս Կալոկաիրինոսը  նրանց հայտնել է, որ  դա ահնարին է, քանի որ ռեկտորը ճանապարհորդում է արտասահմանում:

Զայրացած  ուսանողները չբավարարվելով փոխռեկտորի պատասխանից` ներս են մտել վերջինիս աշխատասենյակ և ներկայացրել են իրենց խնդիրները, որոնք  վերաբերում են համալսարանի մաքրությանը, ոստիկանների ներկայությանը և  վերահսկողությանը, ինչպես նաև հին ուսանողների  հեռացմանը և այլն: 

Ավելին` ուսանողներից մեկն իր կարճ ելույթից հետո վերցրել է աղբի տոպրակը և դատարկել է փոխռեկտորի գրասեղանին` ասելով  հետևյալը. «Ահա թե ինչի են վերածվել հունական համալսարանները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее