ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձավ նաև Հայաստանում հեղափոխության փորձերի ու դրանցում ռուսական հետքի մասին հայտարարություններին՝ դրանք որակելով աբսուրդ և կեղծիք․ «Հայաստանի մի շարք պաշտոնյաների՝ հեղաշրջման փորձը կանխելու մասին ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը շրջելու, այնտեղ ինչ-որ ռուսական հետք գտնելու փորձերն աբսուրդային են և չեն դիմանում որևէ քննադատության։ Սա հատուկ տարածված կեղծիք է»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
***
Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաստորեն հարուցելով քրեական գործ, որտեղ Ռուսաստանը ներկայացվում է որպես մի երկիր, որտեղից ուղարկվել են խմբավորումներ Հայաստանում զինված հեղաշրջում իրականացնելու համար, ԱԱԾ-ի պետ Արմեն Աբազյանը ժողովրդի լեզվով ասած սամաստրել եղավ, կամ ինչպես կասեն շամշադինցիները, գյուլեց մոծակին սեփական ձվերի վրա։ Իհարկե, պարզունակ այդ քայլի տրամաբանությունը ակնառու է, այդ կերպ ինքը փորձեց Նիկոլին համոզել, որ լրիվ յուրային է, Նիկոլից էլ Նիկոլական, սակայն հավանաբար մոռացել է, թե Նիկոլից ավելի Նիկոլական խաղալ փորձող իր կոլեգաները ոնց վերջում մնացին անգործ ու ստիպված համալրեցին ԱԱԾ-ի պաշտոնաթող սպաների փրկչական կազմակերպության շարքերը։ Աբազյանը այդպես էլ չհասկացավ, որ Նիկոլը դեռ իրեն պահում էր որպեսզի ավելին չփչացնի Մոսկվայի հետ առանց այդ էլ լարված հարաբերությունները, իսկ այս պարագայում Աբազյանից, ու ընդհանրապես ԱԱԾ-ից հրաժարումը կարող է հանգիստ ծախել Մոսկվայի վրա որպես հայ-ռուսական հարաբերությունները փչացնող էլեմենտից ձերբազատում։ Պարտադիր չի դա անի վաղը, բայց այդ կոմբինացիան արդեն իր գրպանում է, որից հետո ԱԱԾ-ի պաշտոնաթող սպաների միությունը կհամալրվի հերթական փրկիչով...»։ Դիտեք նաև՝ |