▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զառա Արամյանն առաջին իսկ օրվանից եղել է Օրրանի նվիրված եւ սրտակից ընկերը

Արմինե և Րաֆֆի Հովհաննիսյանների հիմնադրած Օրրան կազմակերությունը ևս խորը կսկիծով է արձագանքել  ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, Օրրանի լավ ընկեր Զառա Արամյանի անժամանակ մահվան լուրին։

«Զառա Արամյանն առաջին իսկ օրվանից եղել է Օրրանի նվիրված եւ սրտակից ընկերը։ Այս 25 տարիների ընթացքում նա ոչ միայն իր ներկայությամբ, այլ նաեւ իր հոգատար վերաբերմունքով, անկեղծ ջերմությամբ եւ մշտական աջակցությամբ մեծ ու կարեւոր դեր է ունեցել մեր կազմակերպության գործունեության եւ կայացման ճանապարհին։ Օրրանում միշտ զգացել ենք նրա հավատը մեր առաքելության նկատմամբ, նրա պատրաստակամությունը՝ կանգնելու մեր կողքին անգամ ամենադժվար պահերին։ Նրա մարդկային կերպարը, բարությունը եւ սրտաբաց վերաբերմունքը կմնան մեր հիշողություններում որպես լուսավոր օրինակ։

Կիսում ենք Զառա Արամյանի ընտանիքի՝ Արտաշես, Էլեն եւ Գուրգեն Գասպարյանների, հարազատների եւ բոլոր նրան ճանաչողների անդառնալի վիշտը։ Նրա հիշատակը միշտ վառ կմնա Օրրանի մեծ ընտանիքի սրտում»,- նշվում է Օրրան կազմակերության ցավակցական հաղորդագրությունում։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее