▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զանգում են, հիստերիկ ձայնով ներկայանում՝ իբրև երեխան է»․ փորձագետը` նոր խաբեության մասին

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է հեռախոսազանգերի միջոցով տարածված նոր խաբեության մասին․ «Զանգում են շատ հիստերիկ ձայնով, լացելով, ներկայանում են իբրև այդ մարդու երեխա, բարեկամ։ Մի քանի սցենար են կիրառում։ Մեկը, թե իբր մեքենայի տակ է ընկել, հիվանդանոցում է։ Մյուսը՝ իբր ինքն է մարդ խփել ու հիմա ոտիկանությունից պրծնելու համար փող է պետք։ Բնականաբար ասում են, որ վատ են, չեն կարողանում խոսել ու հեռախոսը փոխանցում են, օրինակ «բուժքույրին»։ Մարդկանց նման վիճակի մեջ գցելով փող են կլպում։ Կարող է թվալ, թե էշություն է, բայց ինչ-որ մարդկանց վրա կազդի։ Եղած դեպքերը ցույց են տալիս, որ ինչ-որ բազաներ ունեն և կարողանում են թիրախային զանգել։ Զանգերը շատանալու են, չվախենաք»,-ասում է փորձագետը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее