▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յաթր սթայլ ծիծակ. նոր ֆլեշմոբ՝ հայ օգտատերերի մասնակցությամբ

Հայ օգտատերերի շրջանում նոր ֆլեշմոբ է մեկնարկել, որը պայմանականորեն անվանվել է «Յաթր սթայլ ծիծակ»: Ֆլեշմոբի մասնակիցներն ըստ երևույթին այն օգտատերերն են, ովքեր, այսպես ասած չեն ազդվել ALS Ice Bucket Challenge («Սառցե դույլ») ֆլեշմոբից:

Հավելենք, որ նախորդ ֆլեշմոբի նմանությամբ, մասնակիցները կրկին «մարտահրավեր են նետում»՝ այս անգամ պղպեղով օղի խմելու: Բացի դրանից՝ մասնակիցները որևէ  բարեգործական ակցիայի են մասնացկում:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն արդեն ընդունել է մարտահրավերը և դարձել  «Յաթր սթայլ ծիծակ»-ի մասնակից:

Ֆլեշմոբը ժամ առ ժամ ավելի մեծ ծավալներ է ընդունում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее