«Ղեկավար կազմը գցել է «Համահայկական Հիմնադրամ»-ի բարի համբավը». Սուրեն Հակոբյան
«Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնի հիմնադիր Սուրեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համահայկական Հիմնադրամի` 2020-2021 թվականի վարած քաղաքականության արդյունքում Սփյուռքի ու Հայաստանի քաղաքացիների 89%-ը կորցրել է հավատը Հայաստանի ու Հայաստանում գործող կազմակերպությունների հանդեպ։
Դրամահավաքների մեծ մասը այլևս ու դեռևս անցնում է ոչ այն թափով, որ եղել է նախկինում, քանի որ այս մեր համար կարևոր հիմնադրամի կառավարման խորհուրդի կողմից ընտրված ղեկավար կազմի մարդկանցից շատերը գցել են հիմանդրամի բարի համբավը ու դրանով իսկ վնասել երկրի ներսում գործող իրական ու գործ անող շատ ընկերությունների հանդեպ հավատը։
Իսկ այսօր էլ դեռ հիմնադրամի համբավը շարունակում է մնալ ցածր։
Ո՞վ է պատասխան տալու նման փնթի ու հայրենադավ պահելաձևի համար, դեռ պարզ չէ։
ՀԳ. Կա նաև մի հայկական խասյաթ՝ բոլորը բաց բողոքում են իրենց դրամների կորստի մասով, բայց ոչ ոք իրավական ընթացք չի տալիս։
Գրառման տակ ինքնահաստատվողներին հրավիրում եմ բաց քննարկման անգամ ուղիղ եթերով պարզ ու դետալային ասելու ու հիմնավորելու գրածս։
Հասկանում եմ, որ կգտնվեն նաև «թոշակառուներ» ովքեր երկու կոպեկ են ստացել այս հիմնադրամից ու հիմա պիտի փորձեն թփրտալ, բայց 2020-2021 թվականների մասով թփրտոցները չի անցնում։
Շնորհակալություն ուշադրության համար»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet