Մոսկվայում Wildberries-ի գլխամասային գրասենյակի մոտ հրաձգության հետևանքով վիրավորների թիվը հասել է 8-ի, կա 1 զոհ, 30 ձերբակալված, գրում են թելեգրամյան ալիքները։
Հիշեցնենք՝ Wildberries-ը հայտնել էր, որ ընկերության ղեկավար Տատյանա Բակալչուկի ամուսինը՝ համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկը, թիկնապահների հետ փորձել է ապօրինի մուտք գործել իրենց գրասենյակ։ Ավելի ուշ Բակալչուկը գրել էր, որ իր և իր թիմի վրա փորձել են հարձակվել, երբ ժամանել են պահեստների շինարարությունը դադարեցնելու շուրջ բանակցությունների համար։ Տատյանա Բակալչուկը միջադեպը որակել էր «ռեյդերային անհաջող փորձ»՝ հավելելով, որ ոչ ոք ոչ մի բանակցության մասին չէր պայմանավորվել։
Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում