Վրացիները վիրավորվել են, որ ֆեյսբուքյան հայ օգտատերերից ոմանք վերախմբագրել են Կաննում հաղթող ճանաչված վրացական կրեատիվ գովազդն ու այն ներկայացրել իբրև հայկական:
Այս մասին գրել է կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում՝ հղում անելով վրացի օգտատերերից մեկին ու ներկայացնելով գովազդի բնօրինակն ու «հայաֆիկացվածը»:
Խմբագիր Գնել Նալբանդյանն էլ նկատել է, որ գովազդում առկա հայտնի ֆրազն ֆրազն առաջին անգամ լսել է սովետական բանակում` 1981 թվականին, երբ ծառայում էր Ադրբեջանում: «Մի ուկրաինացի զինվոր էր միշտ ասում` Եթե Հայաստանը լավ հարդուկես, Ուկրաինայից էլ մեծ կլինի: Այդ ծամծմված ֆրազը նա լսել էր իր հորեղբորից, որը Հայրենական պատերազմից հետո մի անգամ եղել էր Հայաստանում և այդ ֆրազի հեղինակային իրավունքով վերադարձել էր Դոնբաս: Այնպես որ` չի կարելի ամոթանք հղել գրագող հայերին` առանց ամոթանք հղելու գրագող վրացիներին»,-նկատել է Գնել Նալբանդյանը:
Ի դեպ, վաղուց հայկական մեդիադաշտում ու համացանցային տիրույթում ծամծմված և հումորային քննադատությունների ենթարկված մի թեմա էլ օրերս հայտնվել է վրացական հեռուստատեսությունում: Վրացի հաղորդավարի ձեռքն ընկել է «պահածոյացված հայկական օդի» տուփը, ով փորձում է հումոր անել ու անեկդոտներ պատմել այդ թեմայով: Կարծես թե ստացվում է, սակայն , հայկական հումորին չի հասնում, քանի որ, հուրախություն մեզ, մենք ինքներս վաղուց կարողանում ենք հումորով վերաբերել շատ երևույթների ու նաև ծիծաղով շտկել շատ սխալներ:
Հեղինակ՝
Ա. Գրիգորյան
Տեսանյութը դիտել այս հղումով