▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վոլոդյան չի կարող հանցագործ լինել

 

Ներկայումս ազատազրկված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին անձամբ եմ ճանաչում:
Միշտ համարել եմ, որ կռվող տղերքի դարդ ու ցավը նաև իմն է, ու երբ անցյալ տարի ազատամարտիկների հուզումներն էին, մի քանի անգամ հանդիպել եմ Վոլոդյային:
Զրուցել ենք, ես միշտ անկեղծորեն ասել եմ, որ ազատամարտիկների սոցիալական պաշտպանվածության հարցերը պետք է լուծել ոչ թե առճակատման, այլ՝ ՊՆ-ի, ԵԿՄ-ի, երկրապահ պատգամավորների հետ երկխոսության դաշտում:
Վոլոդյան նույնպես, կարծես թե, այդպես էր մտածում:
Պայքարի ինչ-որ փուլում Վոլոդյային ձերբակալեցին: Ես իրավաբան չեմ ու չեմ անդրադառնա նրան առաջադրված մեղադրանքի հիմնավորվածությանը կամ իրավաչափությանը:
Միայն կասեմ, որ Վոլոդյան, իր էությամբ, հանցագործ չէ ու նրան «փակի» տակ պահելը ճիշտ չեմ համարում:
Ճիշտ չեմ համարում, երբ դատախազը նրա համար վեց տարի է պահանջում:
Վոլոդյան դարձել է ընդվզող ազատամարտիկների խորհրդանիշը:
Մեր կռիվը դեռ չի վերջացել. պետք չէ հարյուրավոր տղերքի ավելի օտարել պետությունից:
Համոզված եմ, որ հայրենյաց կանչով առաջիններից մեկն էլի Վոլոդյան է մեկնելու առաջին գիծ:
Այդպիսի տղերքի «հանցագործ» չեն դարձնում...

Ներկայումս ազատազրկված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին անձամբ եմ ճանաչում:Միշտ համարել եմ, որ կռվող տղերքի դարդ ու ցավը նաև իմն է, ու երբ անցյալ տարի ազատամարտիկների հուզումներն էին, մի քանի անգամ հանդիպել եմ Վոլոդյային: Զրուցել ենք, ես միշտ անկեղծորեն ասել եմ, որ ազատամարտիկների սոցիալական պաշտպանվածության հարցերը պետք է լուծել ոչ թե առճակատման, այլ՝ ՊՆ-ի, ԵԿՄ-ի, երկրապահ պատգամավորների հետ երկխոսության դաշտում:Վոլոդյան նույնպես, կարծես թե, այդպես էր մտածում:

Պայքարի ինչ-որ փուլում Վոլոդյային ձերբակալեցին: Ես իրավաբան չեմ ու չեմ անդրադառնա նրան առաջադրված մեղադրանքի հիմնավորվածությանը կամ իրավաչափությանը:Միայն կասեմ, որ Վոլոդյան, իր էությամբ, հանցագործ չէ ու նրան «փակի» տակ պահելը ճիշտ չեմ համարում:Ճիշտ չեմ համարում, երբ դատախազը նրա համար վեց տարի է պահանջում:Վոլոդյան դարձել է ընդվզող ազատամարտիկների խորհրդանիշը:Մեր կռիվը դեռ չի վերջացել. պետք չէ հարյուրավոր տղերքի ավելի օտարել պետությունից:Համոզված եմ, որ հայրենյաց կանչով առաջիններից մեկն էլի Վոլոդյան է մեկնելու առաջին գիծ:Այդպիսի տղերքի «հանցագործ» չեն դարձնում...

Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее