Դատարանը հրապարակեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով վճիռը։ Գասպարյանն առաջադրված հոդվածներով մեղավոր ճանաչվեց, ապա վաղեմության ժամկետները լրանալու հիմքով և համաներման կիրառմամբ, ազատվեց քրեական պատասխանատվությունից։ *** |
Քիչ առաջ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մեղավոր ճանաչվեց իրեն առաջադրված հոդվածներով, ապա վաղեմության ժամկետները լրանալու հիմքով և համաներման կիրառմամբ, ազատվեց պատժի կրումից։ Լրագրողների հետ զրույցում Գասպարյանը հայտնեց, որ վճռին ծանոթանալուց հետո այն կբողոքարկվի․ «Գնալու եմ արդարացման ճանապարհով»,- ասաց նա՝ հայտնելով, որ այս ամենում քաղաքական հետապնդում չի տեսնում․ «Ուղղակի մի քանի արկածախնդիրներ իրենց ղեկավարին դուր գալու համար փորձել են նախաքննության փուլում մի քիչ ճարպկություն անել։ Անուններ չեմ տալիս, դեռ շուտ է»,- ասաց նա։ |
Վլադիմիր Գասպարյանն ազատվեց պատժի կրումից
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet