Ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում բլոգեր Արթուր Չախոյանը մանրամասներ է ներկայացրել Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի կողմից համայնքային հողի զավթման դեպքից: Նա նշել է, որ Նոր Նորքում մի անձ 30 տարի ապօրինի ցանկապատել է համայնքային հողատարածքը: Իսկ Վիտալի Բալասանյանը այդ մարդուն առանց զգուշացնելու, գնացել, այդ ապօրինի զավթած տարածքի ցանկապատները քանդել է: «Ինձ ահազանգել է հենց այն մարդն, ով 30 տարի ցանկապատած է եղել այդ տարածքը: Նա, տեսնելով, որ քանդողը Վիտալի Բալասանյանն է, վեճի չի բռնվել, այլ զանգել է Երևանի քաղաքապետարան, ներկայացրել իրավիճակը, ինչը որևէ արդյունքի չի հանգեցրել»: Առավել մանրամասն` տեսանյութում: Դիտեք նաև՝ |
«Վիտալի Բալասանյանը ձեռք է բերել Երևանի նոր` դեռևս գաղտնի հատակագիծը, ու մատը որ հողի վրա դրել է, տեր է կանգնել». Արթուր Չախոյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet