pastinfo.am-ը գրում է, որ Վերնիսաժի մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վնասվածքներ ստացած 5 անձանցից 3-ի վիճակը ծանր կայուն է: Այդ մասին տեղեկացրել են Համալսարանական կլինիկայի թիվ 1 հիվանդանոցից:
Մասնավորապես՝ 30-ամյա Նորայր Հարությունյանն ստացել է ձախ ազդրի միջնային մակերեսի փափուկ հյուսվածքների թափանցող հրազենային վնասվածք, 26-ամյա Մյասնիկ Հայրապետյանը՝ ձախ աճուկային շրջանի հրազենային թափանցող վնասվածք, իսկ 30-ամյա Վալերի Հովհաննիսյանն ստացել է որովայնի հրազենային թափանցող միջանցիկ՝ կույր աղու վիրավորում: Նրանք երեքն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Իսկ 64-ամյա Ալբինա Բադալյանը, ով ստացել է ձախ սրունքի փոքր ոլոքի հրազենային վնասվածք և 72-ամյա Մնացական Սուքիասյանը, ով ունի աջ սրունքի բազմաբեկոր կոտրվածք, այսօր տեղափոխվել են հիվանդասենյակներ։ Այս երկու քաղաքացիները, ի տարբերություն մյուսների, բավարար վիճակում են գտնվում:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում