Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադաձավ կոռուպցիայի դեմ պայքարին ու օրինակ բերելով վերջերս հնչեցրած ելութը՝ հայտարարեց. «Ես չեմ համարում, որ ՀՀ-ում հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա է. կաշառք են վերցնում՝ ով որտեղ պատահի. հակակոռուպցիոն կոմիտեն դրա համար ենք ստեղծել, ամենաբարձր աշխատավարձերը նշանակել ենք, որ մենք գնանք մեր հրատապ գործերով զբաղվենք»,- ասաց նա: |
Թարմացված․ «Վերնագիր ա հայտնվում, որ էսինչի դեմ գործ հարուցեցինք, բռնեցինք, ձերբակալեցինք, հետո մեկ էլ էդ մարդկանց տեսնում ես սրճարանում՝ սուրճ խմելիս, բա թե՝ բաց թողեցին: Մենք արդարադատության ստանդարտի մեջ էլ պետք է կողմնորոշվենք»,- Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետը՝ հավելելով՝ քանի դեռ չկան դատավճիռներ, ինչ-որ մարդիկ հավերժ քաղաքից չբացակայելու ստորագրություն ունեն. «Պետք լինի՝ ինչ-որ միջնորդություններով քաղաքից էլ կբացակայեն, Մոնտե Կառլո էլ կգնան, ու քիչ չի՝ Երևանում մարդիկ կհանդիպեն իրենց, հլը սփյուռքն էլ Մոնտե Կառլոյում կնկարի. կգցի սոցցանցեր: Բայց էդ ամենի քաղաքական պատասխանատվությունն ո՞վ է կրում, մենք ենք կրում՝ Կառավարությունը»,- հայտարարեց գործադիրի ղեկավարը: Նա նշեց, որ իր ասածը չի նշանակում օրինականության, դատական համակարգի անկախության սկզբունքներից շեղում. «Մենք աննախադեպ ծավալի ներդրումներ ենք արել դատաիրավական համակարգում ու արդյունք ենք ակնկալում, որ մարդիկ չմտածեն՝ էսինչ գույքը կարո՞ղ ա կուլիսներում իրար մեջ բաժանում են»: Ըստ Փաշինյանի՝ «գործը դատարան գնալով» չի որոշվում աշխատանքը. «Մենք պետք է վիճակագրությունը վարենք ըստ այն՝ քանի դատավճիռ է կայացվել, քանի՞սը՝ մեղադրական, քանի՞սն արդարացնող. էստեղից պետք է հետևություն անենք՝ աշխատանք անո՞ւմ ենք, թե՞ ոչ: Որովհետև, հա, գնացել ա գործը դատարան, հեսա 20 տարի կքննեն, կպարզվի՝ վաղեմության ժամկետն անցել ա, մի հատ էլ մեղադրական վճիռ կկայացնեն, որը դե յուրե շատ բան ա նշանակում, դե ֆակտո՝ ոչ մի: Էդ մարդիկ ամառներն արձակուրդ կգնան, կազինոյի սեզոնին կազինո կգնան... հասարակության համար կարևոր է՝ դատավճիռ եղա՞վ, թե՞ ոչ»,- հավելեց նա: |
«Վերնագիր ա հայտնվում՝ էսինչին բռնեցինք, մեկ էլ էդ մարդկանց տեսնում ես սրճարանում՝ սուրճ խմելիս»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet