Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տվել հնարավորինս շուտ խզել բոլոր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Բայց այս արգելքը պետք է բոլոր կարմիր լույսերը վառի Փաշինյանի համար: Պուտինը ոչ թե սկսեց հայկական կոնյակը չսիրել, այլ` Փաշինյանին: Իսկ էմբարգոն նրան իշխանությունից քերելու հերթական քայլն է։ Ուզում եմ նորից կրկնել Հայաստանի վարչապետի համար. Հարգարժան Նիկոլ, վազիր, վազիր ավելի արագ, վազիր առանց ետ նայելու ՀԱՊԿ-ից, Եվրասիական համայնքից, վազիր դեպի Եվրոմիություն, ՆԱՏՕ, դեպի նոր տարածաշրջանային միություններ։ Բայց ամենակարևորը՝ ոտքդ հեռացրու Ռուսաստանից, փրկիր քեզ և հայոց պետականությունը։ Պուտինը նման է բուլդոգի. նա կծում է ու բաց չի թողնում, քանի դեռ ատամները չի սեղմել։ Կտրվեք այս խայթոցից՝ գոյատևելու համար: Համոզված եմ, որ դեռ ուշ չէ: Եվ դադարեցրեք տատանվելն ու ճոճվելը: Ուշացումը նման է մահվան»,- գրել է Սաակաշվիլին: |
«Վազի՛ր ու ետ մի՛ նայիր, Պուտինը նման է բուլդոգի». Սաակաշվիլին՝ Փաշինյանին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet