▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաղը կարող է մեր եռագույնով «տռուս հագնի»

Hraparak.am-ը գրում է. Ես կխնդրեի Եվա Ռիվասին, որ հայկական տարազի հետ  շոու չանի: Մի կերպ հասկացանք՝ ոտքով քվեարկելը շոու էր, մոտոցիկլետով բեմ ներխուժելը շոու էր, տկլոր նկարներ տեղադրելը շոու էր… Բայց այդքանից հետո հագնել ազգային տարազ ու դառնալ «Նուբար ազի» և նանիական գորովանքով տատ խաղալ, չափից դուրս է:

«Հայկական խլեղ, ղաբա» հագնում էր նաև տատս: Սրբությամբ ու սասուռով եմ համակվում, երբ այդ տարազը կրում են: Բայց, երբ երեկ այն տեսա Եվայի հագին, ափսոս հեռուստացույցից այն կողմ էի, թե չէ առանց աչքս թարթելու կմոտենայի, գլխից կպոկեի մեր սուրբ-սրբոց չալման ու մնացածը: Եթե շոու է, շոու է, ինչու՞ չի կարող հանդիսատեսը շոու անել: Այդ ի՞նչ, իրեն կարելի է՝ ինչ մտքովն անցնի՝ անի, հանդիսատեսին չի՞ կարելի: Ինչքա՞ն կարելի է լուռ հանդուրժել այն, ինչ փաթաթվում է մեր վզին: Ամենայն լռությամբ տանում ենք այն, ինչ իրենց է վերաբերվում, իրենց մարմնի եղած կամ չեղած արժանիքներին, բայց երբ խաղում են արդեն ազգային արժեքների հետ, հանդուրժել չի կարելի:

Ազգային տարազը ոչ միայն հագուստ է եղել, այլ բովանդակություն: Այն արտահայտում է հայ կնոջ ամոթխածությունը, հեզությունը, ավանդապաշտությունը: Այն ազգային արժեք է, իսկ ազգային արժեքներին այդպես թեթև ժանրով չեն վերաբերվում: Եվ եթե Եվային թվում է, թե հայը իր կողմից ազգային տարազը կրելու համար հաճույքից խենթանում է, չարաչար սխալվում է: Այն կարող է կրել հայկական ավանդույթները հարգող ու ընդունող կինը: Իրեն կարող ենք ընդունել իր նորմերին համապատասխան հագուստով՝ կիսամերկ կամ մերկ: Թե չէ վաղը կամ մյուս օրը, հազար ներողություն,  մեր եռագույնով մարմնի համապատասխան մասը ծածկելու համար կարող է «տռուս հագնի»: Այստեղ են ասել՝ դե եկ, վարդապետ…

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее