ASEKOSE.am-ը արդեն գրել է, որ Սոնա Շահգելդյանը զայրացած է, որ իր նոր ֆրանսերեն երգը համացանցում է հայտնվել մեկ այլ երգչուհու` Վարսայի կատարմամբ: esyes.am-ի հետ զրույցում Վարսան ասել է. «Ես շատ հարգում եմ Նարինե Զարիֆյանին, ուղղակի անձնական խնդիրներ են եղել, ինչը, չգիտես ինչու, ազդեց գործունեության վրա: Սակայն ես այս երգը գնել եմ, այն իմն է և ոչ ոքի ոչինչ չունեմ ապացուցելու: Ես սիրում եմ այն, երգել եմ ու կերգեմ: Ինչ վերաբերում է մնացած մեկնաբանություներին՝ ինձ համար դրանք զուտ ամբիցիաներ են, ագրեսիայի դրսևորում, ընդամենը՝ հիստերիա և դա ընդհանրապես չի հուզում ինձ»:
Ինչ վերաբերում է Սոնա Շահգելդյանի այն խոսքերին, որ թե կփորձի քայլեր ձեռնարկել, որպեսզի Վարսայի տեսահոլովակը հեռուստատեսությամբ չցուցադրվի, Վարսան ասել է հետևյալը. «Դա ընդամենը հիստերիայի դրսևորում է: Այլ կերպ ես դա չեմ հասկանում: Ինձ համար շատ ծիծաղելի է այս ամենը: Ես այլ ոճում եմ ապրում և չկամ այս սկանդալների մեջ: Եթե հեռուստաընկերությունները կորոշեն, որ տեսահոլովակս ցուցադրելն իրենց համար խնդիր է, թող չցուցադրեն, ես չեմ նեղանա: Հիմա ինտերնետի դար է և ես արդեն տեղադրել եմ տեսահոլովակս Youtube-ի իմ էջում, արձագանքներն էլ շատ լավ են եղել: Ինչ վերաբերում է մնացած հարցերին՝ դրանք ինձ բացարձակ չեն հուզում, իրենց է դա հուզում, թող իրենք էլ ինչպես ուզում են լուծեն իրենց հարցերը»:
Վարսան նշել է նաև, որ 2011 թվականին երգն արդեն ներբեռնված է եղել «vkontakte» սոցիալական ցանցում, 2012-ին էլ ներբեռնել է երգի հայերեն տարբերակը: «Շուտով նյութ կլինի այն մասին, որ ԵՊՀ-ում կայացած ֆրանսիական փառատոնի ժամանակ ևս ես նույն այդ երգն եմ ներկայացրել: Ընդ որում՝ փառատոնի կազմակերպիչներից մեկն էլ երգի խոսքերի հեղինակ Զավեն Հարությունյանն է եղել»,- եզրափակել է երգչուհին: