▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վարդավառը Տիգրանակերտում, երբ փաշինյանն այն դեռ չէր տվել թշնամուն»

«Հայաստան Արցախ Սփյուռք» ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել ու գրել. «Կար ժամանակ, երբ հայրենիքի ամեն մի գյուղում ու քաղաքում ամեն ինչ հայկական էր:
Երբ ոչ մի գյուղ կամ քաղաք դժգույն չէր:
Համակերպվել էս ամենին` ուղղակի անհնար ա:
Տիգրանակերտ, պատմական հայկական քաղաք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի հարավ-արևելքում, Վանքասար լեռան արևելյան թեք լանջին, Խաչեն գետի աջ ափին։ Կառուցվել է մ.թ.ա. 1-ին դարում հայոց արքա Տիգրան Մեծի կողմից, ով նորաստեղծ հայկական կայսրության մեջ հիմնել էր իր անունը կրող չորս քաղաք։
2020 թվականին, ՀՀ վարչապետ նիկոլ փաշինյանի կառավարման օրոք, հայկական Տիգրանակերտն անցավ ադրբեջանին»:

Նկարիչ Սուքիաս Թորոսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հնում այս օրն իրար վրա շաղ էին տալիս վարդաջուր /վարդահյութը քամելով ստացվող բուրավետ ջուր/։ Բնականաբար, այն չէին կարող դույլերով ևելյան վարդի (Rosa orientalis) և բրդոտ վարդի (R. tormenlosa) նմանությամբ վարդի տեսակ է հայկական վարդը (R. armena), որ աճում է Մեծ Հայքի, Փոքր Հայքի, Պոնտոսի և Կիլիկիայի տարածքներում։ Այդ վարդից ՍԲ․ Ղազար կղզում պատրաստում են ՎԱՐԴԱՆՈՒՇ /մուրաբա/։

Բըլբուլի հիդ լաց իս էլի,
Վարդի նըման բաց իս էլի,
Վարդաջըրով թաց իս էլի,
Թա՛ց իս էլի:

Սայաթ Նովա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее